Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Դեպի Ռուսաստանի սահմանամերձ քաղաքներ ավիատոմսերի արժեքները մի քանի անգամ թանկացել են

Մուրմանսկ, Օմսկ, Օրսկ և Չելյաբինսկ սահմանամերձ քաղաքներ չվերթների գներն աճել են երկու-երեք անգամ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ռուսները զանգվածաբար սկսել են տոմսեր գնել հայտարարված մասնակի մոբիլիզացիայից հետո։ Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով աղբյուրներ։

Մոբիլիզացիայի հայտարարությունից հետո ռուսները գտել են այլընտրանքային երթուղիներ դեպի Ղազախստան, Նորվեգիա և Մոնղոլիա, ինչը հանգեցրեց ներքին թռիչքների թանկացմանը։ հոդվածում ասվում է, որ Ռուսաստանում միջազգային չվերթների գների աճի ֆոնին կտրուկ թանկացել են դեպի «սահմանային» ուղղություններ՝ Մուրմանսկ, Օմսկ, Օրսկ և Չելյաբինսկ, ավիատոմսերը։

Աղբյուրների համաձայն, եթե նախկինում Մոսկվայից Մուրմանսկ ավիատոմսը արժեր 4000-ից 5000 ռուբլի, ապա այժմ գինը տատանվում է 17700-40800 ռուբլու սահմաններում։ Նմանատիպ իրավիճակ է նկատվում նաև այլ ուղղություններով։ Ընդ որում, ավիափոխադրողները, ամենայն հավանականությամբ, չեն պատժվի, քանի որ սեպտեմբերի 16-ից օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը դադարեցրել է տրանսպորտային ծախսերի մոնիտորինգը։

Շուկայի փորձագետները նշել են, որ այժմ տոմսերի պահանջարկը նույնն է, ինչ 2022 թվականի փետրվարի վերջին։ Այն ժամանակ կտրուկ թանկացումները երկու շաբաթով էին, որից հետո իրավիճակը հանդարտվեց։ Ուստի ներկայիս աժիոտաժն ավելի երկար չի տևի, քանի որ օգոստոսի 27-ից արդեն իսկ նկատվում է ուղևորների ակտիվության անկում։