Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Դեռահասների շրջանում ալկոհոլի օգտագործման սարսափելի ցուցանիշներ ունենք, եթե չգործեք, մեզ կարող է շուտով համեմատեն որոշ սլավոնական, հյուսիսային երկրների հետ». Արսեն Թորոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանն այսօր ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Գովազդի մասին» օրենքում եւ «Դեղերի մասին» օրենքում փոփոխությունը: Ներկայումս դեղերի արտաքին գովազդն արգելվում է, բայց հեռուստատեսությամբ, օրինակ, թույլատրված է: Ըստ կառավարության, դա անտրամաբանական է, ուստի առաջարկում են թույլատրել նաեւ արտաքին գովազդը, հավասարություն ստեղծել ու ապահովել հանրային իրազեկումը:

Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ասաց, որ չի մեղադրում նախարարությանը, որ դեղը դիտարկում են որպես սովորական ապրանք, բայց լուրջ խնդիր է տեսնում այն ձեւակերպման հետ, թե հանրային իրազեկում ապահովեք. «Դեղը իրազեկման համար չէ, այն հանրությանն ուղղված չէ ու պետք է իրազեկել բժիշկներին, բուժաշխատողներին, բուժական հանրությանը, ոչ թե հանրությանը: Դեղը վնասաակար է առողջությանը, եթե ճիշտ ցուցված չէ: Մենք ունենք բավականին լուրջ ինքնաբուժության խնդիր ու ԱՀԿ-ն դա համաշխարհային սպառնալիքների վարկանիշային ցուցակում 5-րդ տեղն է դրել, դա լուրջ խնդիր է: Ամբողջ աշխարհում արտաքին գովազդը դեղերի արգելված է, միայն ՌԴ-ում է թույլատրված»: Նա ճշտեց՝ արտաքին գովազդ ասելով՝ ի՞նչ նկատի ունեն, որովհետեւ վերելակի մեջ փակցրած գովազդը գովազդ է, չէ՞ ու այն կա. «Ես հասկանում եմ, որ ձեզ երեւի դիմել են գովազդային վահանակների տերերը, իրենց բիզնեսը երեւի տուժել է բուքմեյքերների արգելքի հետեւանքով եւ դուք հարմար եք գտել, որ դեղերը կարելի է թույլատրել գովազդել ու այս նախագիծը բերել եք: Ես անձամբ դեմ եմ»:

Փոխնախարարը պատասխանեց. «Հեռուստագովազդը ավելի մեծ ազդեցություն ունի ժողովրդի վրա ու եթե մենք թույլ ենք տալիս հեռուստագովազդում ներկայացնել, տրամաբանական է, որ արտաքին գովազդում էլ թույլ տանք, ընդ որում՝ գովազդելով բրենդի անունով, ոչ թե ազդող նյութի»: Նա համաձայնեց, որ գովազդային վահանակների տերերը տուժել են, տնտեսությունն էլ դրանից 30%-ով տուժում է:

Զեյնալյանը պատասխանեց, որ եթե տնտեսության այդ ճյուղը թույլ է ու չի կարողանում եկամուտներ ստանալ, պետք չի դեղը որպես թույլ օղակ վերցնել ու այսպիսի փոփոխություն կատարել:

ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանն ասաց, որ հենց արտաքին գովազդով մարդը կարող է որոշի, թե գլխացավի համար ինչ դեղ խմի, այն դեպքում, երբ առանց դեղ խմելու իրենց գլխացավը մի ժամից կանցնի: Ըստ Թորոսյանի, ժամանակին թույլ են տվել, որ հեռուստատեսությամբ դեղերի գովազդ լինի, որովհետեւ դաշտը կենտրոնացված է եղել ու իշխանություններն են որոշել այդ գովազդը որ հեռուստաընկեությանն ուղղել: Նույնն էլ թունդ ալկոհոլային խմիչքների գովազդի դեպքում է, երբ հեռուստատեսային գովազդն արգելվել է, բայց արտաքին գովազդը թույլ են տալիս: Մինչդեռ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դեռահասների շրջանում ալկոհոլի օգտագործման սարսափելի ցուցանիշներ ունենք. «Մենք պետք է գործենք, որովհետեւ եթե չգործեք, մեզ կարող է շուտով համեմատեն որոշ սլավոնական, հյուսիսային երկրների հետ»:

Տեսնելով, որ նախագծին դեմ են քվեարկելու, փոխնախարարն առաջարկեց 2 ամսով նախագիծը հետաձգել, քննարկել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ