Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Դեռևս 2020 թվականի օգոստոսին Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո ես հանձնարարական եմ տվել համապատասխան գերատեսչություններին. Նիկոլ Փաշինյան

«Դեռևս 2020 թվականի օգոստոսին Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո ես հանձնարարական եմ տվել համապատասխան գերատեսչություններին, որ հավաքեն բոլոր հնարավոր օբյեկտների ընկերությունների վերաբերյալ տեղեկատվությունը, որոնք գործ ունեն պայթյունավտանգ նյութերի հետ և այն օբյեկտների վերաբերյալ, որտեղ կարող են լինել մեծ քանակի պայթյունավտանգ նյութեր»,- կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ առաջին գործողություններից մեկը, որն արվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո, փորձել է հաշվետվություն ստանալ տրված հանձնարարականի կատարման վերաբերյալ։ «Այս պահին այդ մասով տեղեկատվությունն ամփոփվում է, բայց նաև պիտի հանձնարարեմ, որ Պետական վերահսկողական ծառայությունն իրականացնի ուսումնասիրություն և ինձ զեկուցի, թե իմ տված 2020 թվական օգոստոսի հանձնարարականն ինչպես է կատարվել։ Մենք գիտենք, որ խնդրո առարկա առևտրի կենտրոնում Հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը կատարել է ստուգումներ 2021 թվականի գարնանը։ Արձանագրել են խախտումներ, բայց ինձ անհրաժեշտ է խորքային ուսումնասիրություն, թե բովանդակային առումով ինչպես է կատարվել հանձնարարականը»,- ասաց նա։