Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Detaly. Լիզ Թրասի ղեկավարության պատճառով Բրիտանիան սկսել է կորցնել տնտեսական տերության կարգավիճակը՝

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Լիզ Թրասի ղեկավարությունը կարող է հանգեցնել նրան, որ երկիրը կկորցնի տնտեսական գերտերության կարգավիճակը։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է իսրայելական Detail հրատարակությունը։

Հրատարակությունը նշում է, որ Մեծ Բրիտանիայում սկսվել է տնտեսական ճգնաժամ, որը հանգեցրել է ազգային արժույթի կտրուկ անկմանը և ներդրողներին ու վերլուծաբաններին ստիպել է կասկածի տակ առնել, թե արդյոք նոր կառավարությունը Լիզ Թրասի գլխավորությամբ ի վիճակի է ղեկավարել աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկը։

Detail-ի հրապարակման համաձայն, նոր գանձապետը  հայտարարել է երկրում հարկերի ամենամեծ կրճատման մասին՝ իբր տնտեսական աճը խթանելու նպատակով։ Այնուամենայնիվ, ներդրողները շտապել են վաճառել ֆունտ ստեռլինգը, ինչը հանգեցրել է դրա փոխարժեքի ռեկորդային անկմանը: Բացի այդ, Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) քննադատել է հարկերի կրճատումները՝ հայտարարելով, որ այդ միջոցը կարող է միայն խթանել գնաճը և անհավասարությունը: