Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Դիարբեքիրում փլատակներից դուրս են բերել ողջ մնացած 7 տարեկան երեխայի

Թուրքիայի Դիարբեքիրում ավերված տան փլատակների տակից փրկարարներին հաջողվել է դուրս բերել ողջ մնացած յոթամյա երեխայի, հայտնում է «Ռիա Նովոստի»-ի թղթակիցը։

Երեխան ավելի քան յոթ ժամ մնացել է Բաղջըլար թաղամասում գտնվող տան փլատակներում։ Վերմակով փաթաթված երեխային տեղափոխել են շտապօգնության մեքենա։ Նա գտնվում է բժիշկների հսկողության տակ։

7.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 04.17-ին Քահրամանմարաշ նահանգում և ավերել է յոթ նահանգի մի շարք քաղաքներ։ Ավելի վաղ փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտնել է, որ Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է 284 մարդ, վիրավորվել՝ մոտ 2500-ը։

Թուրքական իշխանությունների տվյալներով՝ երկրաշարժն ուղեկցվել է 32 հետցնցումներով, որոնցից ամենաուժեղը եղել է 6,6 մագնիտուդով։

Միանգամից մի քանի շրջաններում հայտարարվել է տագնապի ամենաբարձր մակարդակ, որը ենթադրում է միջազգային օգնության պահանջ խնդրանք։

Հայտնի է նաև Սիրիայի մի քանի շրջաններում ավերածությունների և զոհերի մասին։ Երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում. Հայաստանում։