Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Դիրքորոշումների փոփոխություն չի եղել… Մենք ոչ մեկի առջեւ դուռը չենք փակում. Նիկոլ Փաշինյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ինչ գործուն քայլեր ենք անում, որ Ադրբեջանին ուղղված միջազգային հանրության հասցեական գնահատականները դառնան գործողություններ: Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով հարցազրույցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.

«Պետք է  ճշտել, թե գործողություն ասելով՝ ինչ նկատի ունենք : Եթե նկատի ունենք անվտանգությունը, իմ համոզմունքը շարունակում է մնալ նույնը, որ երաշխավորված անվտանգություն կարող է ապահովել միայն խաղաղությունը: Քանի դեռ չունենք համապարփակ խաղաղություն, համապարփակ անվտանգության մասին չենք կարող խոսել: Հետեւաբար, մեր բոլոր ջանքերը, նույնիսկ ամենասուր իրավիճակներում , ուղղված են խաղաղությանը: Եթե կարծում ենք, որ մեր սահմանների անձեռնմխելիությունը պետք է պաշտպանվի, այդ թվում նաեւ մեր բանակի ջանքերով ու դիվանագիտական միջոցներով, այդ գործողության  հեռահար նպատակը նույնպես խաղաղությունն է: Հաջորդ գործիքը հետեւյալն է, որ փորձում ենք այնպես անել, որ մեր դիրքորոշումները հստակ լինեն միջազգային հանրության համար ու իրավիճակի մասին միջազգային հանրությունը օբյեկտիվ տեղեկատվություն ստանա: Ինչ նկատի ունեք գործողություն ասելով» :

Լրագրողի դիտարկմանը՝ օրինակ զենքի վաճառք, ինչպես ՄԱԿ-ում առաջարկել էիք մշտադիտարկում սահմանին, Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ, վարչապետը շարունակեց. «Դրանք տարբերվող հարցեր են, մենք ՀՀ անվտանգությունը ապահովելու համար անհրաժեշտ բոլոր ուղղություններով ակտիվ աշխատում ենք» :

Լրագրողը հստակեցրեց, որ 2020-ից հետո, երբ վարչապետը  խոսում էր մշտադիտարկման մեխանիզմների մասին, խոսում էր կամ ՌԴ առաքելության կամ ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների առաքելության մասին, սակայն վերջերս ՄԱԿ-ում խոսեց միջազգային դիտորդների անհրաժեշտության մասին, որն է այս դիրքորոշման փոփոխության պատճառը եւ Ֆրանսիայից եկող առաքելությունը արդյոք իր այս  հայտարարության պատասխա՞նն է, ինչ կազմ ենք ակնկալում ու վերջնանպատակը որն է: Ի պատասխան Փաշինյանն ասաց. «Մի քանի բան շփոթում ենք: Այն առաքելության մասին, որ Ֆրանսիան  հայտարարել է, խոսքը պաշտպանության նախարարության կողմից ուղարկվող առաքելության մասին է, որը տեղում պետք գնահատի անվտանգային իրավիճակը: Հետագա վերլուծության եւ գնահատման համար: Երբ խոսում ենք միջազգային դիտորդական առաքելության մասին , նկատի ունենք կամ երկարաժամկետ կամ մշտական դիտորդական առաքելության մեխանիզմը, որի կարեւորագույն նպատակներից մեկը իրադրության վերաբերյալ անաչառ տեղեկատվության փոխանցումն է միջազգային համապատասխան կառույցներին, որից հետո կբխեն համապատասխան գործողություններ: Երբեք Ադրբեջանը չի ասում, որ ես խախտեցի զինադադարը, միշտ փորձում են ներկայացնել, որ ինչ-որ սադրանք  է եղել: Դիրքորոշումների փոփոխություն չի եղել, ձեր նշած բոլոր առաքելություններն էլ միջազգային առաքելություններ են, միջազգային վերնագրի ներքո նկատի ունենք հենց միջազգային: Մենք ոչ մեկի առջեւ դուռը չենք փակում, բայց կան նաեւ միջազգային կազմակերպություններ՝ ԵԱՀԿ-ն, ՄԱԿ ԱԽ-ը, որոնք կարող են նման դերակատարում ունենալ» :

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ