Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Դիտարկվում է ՀԱՊԿ դիտորդների տեղակայման հարցը hայ-ադրբեջանական սահմանին հակամարտության կարգավորման համար. Լավրով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության կարգավորման համար ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու հարցը քննարկվում է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՊՀ անդամ երկրների հետախուզական և անվտանգային մարմինների ղեկավարների հետ խորհրդի 18-րդ նիստում:

«Այժմ քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հնարավորությունը՝ նպաստելու համար ստեղծել բարենպաստ պայմաններ՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների պայմանավորվածությունների, մասնավորապես հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և, ընդհանուր առմամբ, Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման համար, այդ թվում համապատասխան պայմանագրի ստորագրում»,- ասել է նախարարը:

Հատկանշական է, որ ՏԱՍՍ գործակալությունը Լավրովի մեջբերման նախնական տեքստում նշել էր, որ քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների տեղակայումը «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար», այնուհետև տեքստը խմբագրվել է:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ