Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Դիվանագիտական պարտություն կրեցինք և արևմտյան, և արևելյան ուղղություններով. Արթուր Խաչիկյան

«Երևանում ՀԱՊԿ–ի հանդիպումից հետո պետք է ընդունել, որ դիվանագիտական պարտություն կրեցինք և արևմտյան, և արևելյան ուղղություններով»,- ««Խաղաղության» համաձայնագիր․ սահմանադրականության հարցն ու միջազգային իրավաքաղաքական հետևանքները» խորագրով համաժողովին ասաց քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։

Նա նշեց, որ մեր նախկին դաշնակիցն այլևս անգամ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը չի ցանկանում պաշտպանել, որն, իհրակե, մեզ համար շատ բացասական է։

«Դուրս գալով այսպես կոչված բռնապետությունների աշխարհի դեմ, քննադատելով մեր որոշ հարևաններին՝ մենք մեզ տարանք արևելքում դեպի պարտության, իսկ արևմուտքում չկարողացանք ստեղծել որևէ այլընտրանք մեզ համար, որևէ երաշխիքներ, պայմանավորվածություններ չունենք։ Մեզ միշտ ասում էին՝ ուզում եք երկու աթոռի վրա նստել, մենք, փաստորեն, ընկանք երկու աթոռի արանքը և տապալեցինք մեր արտաքին քաղաքականությունը»,– ասաց Խաչիկյանը։

Քաղաքագիտության դոկտորի խոսքով, ինչ-որ նշաններ կան, որ ՀՀ ղեկավարությունը սկսել է հասկանալ, որ թղթով ու պայմանագրով հարց չեն լուծում, դրա մասին սկսել է խոսել, ինչը ողջունելի է, բայց, ցավոք սրտի, այսքան սխալներից, դիվանագիտությունը տապալելուց հետո դժվար է  պատկերացնել, թե ինչպես կարող են ապահովել երկրի շահերը։ Իսկ հակառակորդը, Ա. Խաչիկյանի խոսքով, չի էլ թաքցնում, թե որն է լինելու իր հաջորդ քայլը. սկսել է ագրեսիվ ձևով խոսել «Զանգեզուրի միջանցքի», նաև Սյունիքի մասին։