Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Դոնալդ Վիլսոն Բուշը կոչ է անում ամենամասշտաբային տնտեսական պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ, հետ կանչել ԱՄՆ դեսպանին Բաքվից. «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Աշխարհը նորից լռում է, լռում է այնպես, ինչպես 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ»․ ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարել է Armenian National Association-ի հիմնադիր ղեկավար Դոնալդ Վիլսոն Բուշը։ Նա Վուդրո Վիլսոնի ժառանգներից է, կինն ազգությամբ հայ է: 2 տասնամյակ խորհրդատու է եղել եւ այժմ ձեռնարկել է սփյուռքի միավորումը․ նախաձեռնել է ասոցիացիա ստեղծել՝ ANA:

«Անցած շաբաթ ես ամենաքիչը 3 տեսանյութ եմ տեսել, որոնք այս ամսվա սկզբում Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման ժամանակ են արվել։ Այդ տեսանյութերից մեկն ահասարսուռ էր»,- ուղիղ եթերում հայտարարել է Վիլսոն Բուշը։

Վիլսոն Բուշին մտահոգել է այն հանգամանքը, որ պրոհայկական դիրքորոշում ունեցող կոնգրեսականների հիմնական մասը լռել է ամբողջ շաբաթվա ընթացքում։ Նա կոչ է անում հայերին՝ միավորվել եւ ճնշում գործադրել իրենց շահերը ներկայացնող քաղաքական գործիչների վրա։
Դ․ Վ․ Բուշը հաղորդագրություն է ուղարկել Կոնգրեսի հայկական հանձնաժողովի չորս անդամներին՝ առաջարկելով հինգշաբթի հանդես գալ հստակ զեկույցով։

«Մենք հաղորդագրություն ենք տարածել ANA-ի անունից՝ այն մոտավոր 535 կոնգրեսական գրասենյակներ է ուղարկվել եւ Սպիտակ տուն։ Մենք այդ կոչով պահանջում ենք Միավորված ազգերի կազմակերպությունից՝ անմիջապես խաղաղապահներ ուղարկել՝ պաշտպանելու Հայաստանի Սյունիքի մարզն ադրբեջանական զորամիավորումների հարձակումներից, ինչն այս պահին տեղի է ունենում։ Երկրորդ պահանջն է՝ դադարեցնել Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին տրվող աջակցությունը, երրորդը՝ սահմանել բոլոր հնարավոր ու ամենամասշտաբային տնտեսական պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ, ինչպես որ մենք արեցինք Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինային աջակցելու համար։  Չորրորդ՝ հետ կանչել ԱՄՆ դեսպանին Բաքվից, եւ հինգերորդ պահանջը՝ վտարել ադրբեջանական ողջ դիվանագիտական անձնակազմը Միացյալ Նահանգներից, քանի դեռ ադրբեջանական զինուժն ամբողջությամբ դուրս չի բերվել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից»,- հայտարարել է Դոնալդ Վիլսոն Բուշը։

Ամերիկացի խորհրդականը դիմում է նաեւ Հայաստանի հանրությանը եւ կոչ անում՝ այս պահին մեր մեջ կուտակված բարկությունն օգտագործել՝ Հայաստանն այս իրավիճակից փրկելու համար։
«Գնացեք Հայաստանում եւ Երեւանում գտնվող բոլոր դեսպանատների առաջ ու ցույց տվեք ձեր բարկությունը, գնացեք ու բողոքի ցույցեր արեք, պահանջեք, որ այդ երկրների դեսպանները կոչ անեն իրենց հայրենի երկրներին՝ դատապարտել Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի»,- ասում է Վիլսոն Բուշը։

Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: