Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Դպրոցն ավարտեցի՝ 16 տարեկան էի, երկու տարի հասունացա նոր գնացի բանակ. Հովիկ Աղազարյան

«Բոլորս էլ գիտենք, որ 11 և 12-րդ դասարններում երեխեքը դաս չեն անում, չեն սովորում, ժամանակ են սպանում, բա էդ հարցն ինչպես ենք լուծելու»,-ԱԺ ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ ելույթ ունենալով Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին նախագծի քննարկման ժամանակ:

Նա հայտնեց, որ ինքն անձամբ դպրոցն ավարտել է 16 տարեկանում, երկու տարի հասունացել է և նոր գնացել բանակ, իսկ ներկայում դպրոցն ավարտելուց հետո միանգամից բանակ են տանում:

Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիք Քոչարյանը տեղից արձագանքեց, թե այսօր շրջանավարտը 18 տարեկան է:

«Մի րոպէ, պարոն Քոչարյան, նաև ձեր հանձնաժողովին է վերաբերում իմ ոչ բարյացակամ վերաբերմունքը»,-պատասխանեց Աղազարյանը:

Նրա խոսքով՝ այսօր դպրոցն ավարտողը կենսաբանորեն 18 տարեկա է, բայց հոգեբանորեն, սոցիալական առումով շրջանավարտ է և, հիշեցնելով, որ ԿԳՄՍ-ն վերցրել է Եվրոպայի կրթական մոդելը, հարց հնչեցրեց, որ եթե Եվրոպայում այդպես չէ, ապա ինչու է Հայաստանը գնում այդ ճանապարհով:

Նիստը նախագահող Ալեն Սիմոնյանն արձագանքեց, թե Եվրոպայում պրոֆեսիոնալ բանակ է, շրջանավարտները միանգամից բանակ չեն գնում: