Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Դրեք ՔՊ-ականների նկարներն իրար կողքի, եւ դուք երջանիկ կլինեք… Կտեսնեք այս ամբողջ ողբերգության պատկերը». Աղվան Վարդանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Ես լսում էի ԱԺ նիստում հարցերը, ելույթները Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության վերաբերյալ, ձեզ կառաջարկեմ կողք կողքի դնել հարց տվողների, ելույթ ունեցողների անունները, նկարները ու կտեսնեք այս ամբողջ ողբերգության պատկերը՝ Անդրանիկ Քոչարյան, Գուրգեն Արսենյան, Արփի Դավոյան, Վահագն ինչյա՞ն… մյուս տղու անունն ինչ էր՝ Աղազարյան Հովիկ: Այս շարքը դրեք իրար կողքի ու կտեսնեք ովքեր են այս իշխանության դեմքերը, նրանց մտածողությունը: Երեկ էլ մի աղջիկ էր Աջապահյան  սրբազանի մասին խոսում: Եթե սրանք են Հայաստանի իշխանության պատկերը, ես ավելացնելու ոչինչ չունեմ, դուք դատեք: Դրեք ՔՊ-ականների նկարներն իրար կողքի եւ դուք երջանիկ կլինեք»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Հարցին՝ ձեզ քննադատում են, որ չեք գնում նիստի, հարցեր չեք ուղղում, նախկին ընդդիմությանը ձեր գործող ընդդիմությունն ասում էր՝ «երբ որ Նիկոլ Փաշինյանը գալիս է, հելեք, ամբիոնը տվեք գլխին», հիմա ինչո՞ւ դուք դա չեք անում, Վարդանյանը պատասխանեց, որ այս իշխանության բերած ավերները, հակասական տարբեր մտքերը պարզ են. «Մենք իրենց ասելու բան չունենք, նույն վարչապետ ասվածին»:

Ընդդիմության հասցեին քննադատությունները Աղվան Վրդանյանն ընդունում է, որ ոչ կազմակերպված, ոչ համակարգված են աշխատել, բայց մեղադրել միայն «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքներին՝ արդար չի. «Ընդդիմությանը քննադատողները, այդ թվում՝ որոշ լրագրողներ թող հիշեն՝ 90 օր է ընդդիմությունը փողոցում չէ: Խոսում էին նոր առաջնորդության, պառլամենտական ընդդիմության ձախողման մասին, ասում էին՝ եթե նրանք չլինեին, մենք կգայինք: Ո՞ւր են, դաշտն ազատ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ