Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ձեր հայտարարության բուն նպատակը մաքուր քաղաքական է»․ Հայկ Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Ձեր կազմած հայտարարությունն ի՞նչ խնդիր է լուծում, ի՞նչ հավելյալ արժեք է ստեղծում։ Արդյոք այն կարո՞ղ է վնասել որոշ գործընթացների կամ օգնել պաշտոնական քաղաքականությանը։ Ցավոք, մենք ձեր կողմից չենք տեսել այս հարցերի հասցեագրումը»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր դիմելով ընդդիմությանը՝ ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ ԱԺ-ում այսօր արտահերթ նիստ էր՝ օրակարգում Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ ՀՀ ԱԺ-ի հայտարարության նախագիծը։ Ընդդիմությունը հայտարարեց, որ ՔՊ-ն դեմ է արտահայտվել «ԼՂ հանրապետություն» ձեւակերպմանը, Շուշիի հռչակագիրը դատապարտելուն, ՀՀ-ի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի եւ անվտանգության հանձնառություններն ամրագրելուն։

ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը սա պարզաբանելիս պնդեց, որ նման ձեւակերպումները ռիսկային են եւ չեն նպաստում միջազգային կոնսոլիդացիային, նաեւ «մեկուսացում» որակեց նախորդ 30 տարվա քաղաքականությունը։

Հայկ Կոնջորյանը նշեց, որ հայտարարությունը պետք է ընդունել ոչ թե նրա համար, որ դրանով ընդդիմությունն իշխանությանն անկյուն մղի, այլ ընդդիմությունը պետք է բացատրի՝ ի՞նչ խնդիր է լուծում այդ հայտարարությունը․ «Սա գործիք է։ Եթե պետք է մեխ մեխել, պետք է մուրճ։ Եթե պետք է մազ կտրել, կարծում եմ, մուրճն ամենալավ գործիքը չէ։ Այո, ձեր բերած հայտարարությունը պարունակում է դրույթներ, որոնք կարող են վնասել ՀՀ-ին եւ Արցախին։ Ձեր հայտարարության բուն նպատակը մաքուր քաղաքական է։ Մտածել եք՝ ի՞նչ առաջարկենք իշխող խմբակցությանը, որից չի կարողանա հրաժարվել։ Եկեք միասին զրոյից հայտարարություն կազմենք»։

Հայկ Կոնջորյանը նշեց, որ իր ասածը հաշվի առնելով՝ ՔՊ-ն չի մասնակցելու այս հայտարարության քվեարկությանը, բայց իր առաջարկն ուժի մեջ է։ Նախագծի ընդունմանը կողմ քվեարկեց 31 պատգամավոր․ որոշումը չընդունվեց։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ