Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ձևավորվում են Իջևան համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմիններ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մարտի 31-ին կայացել է Իջևան համայնքի ավագանու հերթական նիստը: Նիստը վարեց Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը: Օրակագում ներառված էր Իջևան խոշորացված համայնքի փողոցներում ճանապարհային անվտանգության նոր նշանների, հետիոտնային գծանշումների ավելացման հարցը։

Ավագանու որոշումով ընդունվեց նաև համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմիններ ձևավորելու կարգը։ ԽՄ-ները համայնքի ղեկավարին կից, հասարակական կարգով գործող մարմիններ են, որոնց միջոցով ապահովվում է համայնքի բնակիչների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը համայնքի կառավարմանն ու զարգացմանը:

ԽՄ-ները, որպես համայնքի բնակիչների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի կազմակերպությունների ներկայացուցիչների միավորված խումբ, կարող են խորհրդատվություն, եզրակացություններ և առաջարկություններ ներկայացնել համայնքի ղեկավարին՝ այդպիսով ակտիվ մասնակցություն ունենալով համայնքում քաղաքականությունների մշակման, որոշումների ընդունման և դրանց իրականացման արդյունքների մոնիթորինգի և գնահատման գործընթացներին: Համայնքի ղեկավարին կից ձևավորվում և գործում են թվով երեք ԽՄ-ներ: Դրանք են`

1.համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման ԽՄ,
2.քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերի ԽՄ,
3.կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում՝ երեխաների պաշտպանության) հարցերի ԽՄ:

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ