Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանը եզրափակել է «հրաշալի յոթնյակը»

Մայիսին Դոհայում տեղի կունենա աշխարհի ձյուդոյի առաջնությունը: Դրան կմասնակցեն քաշային կարգերից յուրաքանչյուրի առաջին հարյուրակում տեղ ունեցողները:

ՀԱՕկ-ի հաղորդմամբ, Հայաստանից մեծ է մեր հավաքականի առաջատար, 73 կգ քաշային  Ֆերդինանդ Կարապետյանի մասնակցությունը: Մարզաձևի միջազգային ֆեդերացիայի դասակարգման աղյուսակում նա 478 միավորով  91-րդն է իր քաշային կարգում: Ըստ էության, այդ  գործում որոշակի նպաստ է բերել մասնակցությունը Թբիլիսիում օրերս անցկացված «Մեծ սաղավարտ»  միջազգային մրցաշարը:

Տևական ընդմիջումից հետո Ֆերդինանդը կրկին մտել է տատամի, ունեցել երկուական հաղթանակ և պարտություն ու եզրափակել «հրաշալի յոթնյակը»,  որը նրան ընձեռել է 260 միավոր:

Թբիլիսիի ստուգատեսին մասնակցել է նաև Արտյոմ Ղալաչյանը / 66 կգ /, որը ձախողվել է մեկնարկում: