Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԵԱՀԿ քաղաքացիական հասարակության զուգահեռ համաժողովին ընդունված հռչակագրով ուշադրություն է հրավիրվել նաև Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիային՝ Հայաստանի ու Արցախի դեմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ԵԱՀԿ քաղաքացիական հասարակության զուգահեռ համաժողովին, որն անցկացվեց 2022 թ․ նոյեմբերի 30-ին Լեհաստանի Լոձ քաղաքում՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի հանդիպման նախօրեին, ընդունվել է հռչակագիր, որն ուղղվել է ԵԱՀԿ գործող և հաջորդ նախագահությանը և ԵԱՀԿ կառույցների ղեկավարներին։

Քաղաքացիական հասարակության զուգահեռ համաժողովին մասնակցել է նաև ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը։

«Դադարեցնել ագրեսիան, վերջ դնել անպատժելիությանը, ապահովել արդարություն և պատասխանատվություն, և սկսել ԵԱՀԿն հզորացնելու և Հելսինկյան սկզբունքների ուժեղ հանձնառությունը վերահաստատելու գործընթաց» վերտառությամբ հռչակագիրը ներառում է ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգային և մարդասիրական ճգնաժամին առնչվող հարցեր, մասնավորապես՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի համատեքստում։ Ինչպես նաև առանձին բաժնով անդրադարձ կա բռնատիրական ռեժիմների և ագրեսիայի միջև կապին, և այդ համատեքստում մարդասիրական ճգնաժամին արձագանքելու արդյունավետ միջոցներին։

Բռնատիրական ռեժիմների և ռազմական ագրեսիայի միջև կապի համատեքստում նշվում են նաև Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները՝ որպես ներքին բռնաճնշումների և արտաքին պատերազմների միջև կապի դրսևորում։

«ԵԱՀԿ մասնակից առնվազն երկու երկրներում՝ Թուրքիայում և Ադրբեջանում, ականատես ենք լինում շարունակական ներքին բռնաճնշումների և Սիրիայում, Լեռնային Ղարաբաղում ու Հայաստանի սահմաններին պատերազմ վարելու նույն օրինաչափությանը»։

Հռչակագրում նշվում է նաև, որ ԵԱՀԿ մեխանիզմներն ավելի արդյունավետ պետք է կիրառվեն կոնֆլիկտները կանխելու և դրանց հետևանքները վերացնելու հարցում։

«Կոչ ենք անում ԵԱՀԿ կառույցներին ավելի ակտիվ ներգրավվել հակամարտության գոտիներում, այդ թվում՝ նաև Հայաստանում և Ադրբեջանում մշտական մշտադիտարկման առաքելություն տեղակայելով»։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ