Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Էդգար Ղազարյան. «Չպետք է մտածել, որ ռուսական կողմի եւ հայկական կողմի տեսակետները պետք է նույնը լինեն. Ռուսաստանը եւ Հայաստանը նույն երկիրը չեն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը տարածաշրջանում ստեղծված իրավիճակում Ռուսաստանի կողմից վարվող քաղաքականության մասին ասաց. «Չպետք է մտածել, որ ռուսական կողմի եւ հայկական կողմի տեսակետները պետք է նույնը լինեն: Ռուսաստանը եւ Հայաստանը նույն երկիրը չեն: Ռուսաստանն ինչպես Հայաստանի հետ է բարեկամ, նույնպես էլ` Ադրբեջանի: Ռուսաստանը չի կարող մեր փոխարեն որոշել: Նա ընդամենը կարող է օգնել: Բայց այդ օգնելու հարցում էլ է սահմանափակված:

Մի ուրիշ կարեւոր հանգամանք էլ կա: Ռուսաստանն այս տարածաշրջանում միշտ ունի եւ ունեցել է հետաքրքրություններ: Ո՞վ է եղել այս տարածաշրջանում Ռուսաստանին ամենամոտ բարեկամական երկիր՝ Հայաստանը, որը եղել է Ռուսաստանի ստեղծած բոլոր միջազգային կազմակերպությունների անդամ` ԱՊՀ, ԵԱՏՄ, Մաքսային միություն, ՀԱՊԿ եւ այլն: Իսկ Ադրբեջանը չի եղել, այն անդամակցում է միայն ԱՊՀ-ին: Ռուսաստանը միայն Հայաստանի տարածքում է ունեցել զինված ուժեր ու ռազմաբազա: Ոչ Ադրբեջանում է ունեցել, ոչ էլ` Վրաստանում: Այսինքն, իր համար տարածաշրջանում ամենահուսալի երկիրը Հայաստանն է եղել:

Հիմա, որ Հայաստանն իր վերաբերմունքը փոխում է Ռուսաստանի նկատմամբ, դրանից Ռուսաստանի շահերը տարածաշրջանում չեն փոխվում, նրա հետաքրքրությունները մնում են: Իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանը պետք է գտնի նոր գործընկերներ: Պարզ է, որ դա Վրաստանը չի լինելու: Ամենամեծ հավակնորդը Ադրբեջանն է: Եվ Ադրբեջանն առավելագույնս օգտվում է դրանից` այս ապիկարների քաղաքականության հետեևանքով»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ