Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Էդգար Ղազարյանը՝ Ալեն Սիմոնյանի մասին. Կարելի էր պարզապես սրանց ձրիակեր անվանել

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը գրում է.

«Լեհաստանի Նախագահն իր երկրի Ազգային հավաքականի խաղն Արգենտինայի ընտրանու հետ, դիտել է Վարշավայում` նախագահական պալատ հրավիրելով երեխաների, իսկ Հայաստանի Ազգային ժողովի նախագահը, օտար երկրների ֆուտբոլային հավաքականների հանդիպումը դիտելու համար, մեկնել է Կատար։

Կարելի էր պարզապես սրանց ձրիակեր անվանել, սակայն այսքան մարդու կյանք կերած, հայրենակործան ու ազգակործան պատուհասների համար դա կոմպլիմենտ կլինի։

Հ.Գ. Եթե սրանց պետության հաշվին պետք է բժիշկ հատկացնել, ապա դա պետք է լինի միայն դատաբժիշկ։ Սրանց պատիժը չպետք է շատ ուշանա»։