Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Էդգար Ղազարյանի առաջադրման արձագանքները

Էդգար Ղազարյանին ՄԻՊ թափուր պաշտոնում խորհրդարանական ընդդիմության որոշումը ճիշտ է գնահատում հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։

«Խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի թափուր տեղի համար առաջադրել են Էդգար Ղազարյանի թեկնածությունը։

և եթե անգամ նիկոլական մեծամասնությունը, ով էս հարցում զբաղված է  հնագիտական պեղումներով՝ թեկնածու են ման գալիս, պեղի ու առաջադրի հերթական անիմաստ բուտաֆորիային, ընդդիմության որոշումը ճիշտ որոշում է։
Իմ անվերապահ աջակցությունը Էդգարին»,-գրել է նա։

Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն էլ արձագանքել է.

«Ողջունում է ընդդիմադիր խմբակցությունների որոշումը՝ առաջադրելու ՄԻՊ թեկնածու՝ ի դեմս անվանի հանրային գործիչ Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի։

Ողջունում եմ նաև Էդգար Ղազարյանի որոշումը՝ համաձայնելու առաջադրմանը՝ անգամ այն պայմաններում, երբ քպ-ն ունի միանձնյա որոշում կայացնելու բավարար ձայներ։ Իսկ մենք լավ գիտենք, որ քպ-ն չունի ո՛չ քաղաքական կամք, ո՛չ քաղաքական գիտակցություն՝ ՄԻՊ մանդատը ընդդիմության առաջադրած թեկնածուին փոխանցելու հարցում։

Այս առաջադրումը կարևոր է՝ առնվազն այն առումով, որ վաղը - մյուս օրը քպ-ն չի կարողանա իրեն սրբի տեղ դնել ու ասել՝ «Թո՛ղ ընդդիմությունը թեկնածու առաջադրեր, մենք էլ նրա՛ն կընտրեինք»»։

Հիշեցնենք, որ ԱԺ  «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները որոշել են Մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում առաջադրել Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի թեկնածությունը: