Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Եղանակային անակնկալներ

Հնդկաստանում՝ ցուրտ և ձյուն, ԱՄՆ-ում՝ տորնադոներ և ջրհեղեղներ։ МИР 24-ի թղթակիցը պատմել է  աշխարհի տարբեր երկրներում բնական տարերքների մասին։

Հնդկաստանի ամենամեծ քաղաքներից մեկի՝ Պրայագրաջի բնակիչները վերջին օրերին տաքանում են խարույկների շուրջ։ Վերջին կես դարում ամենաուժեղ ցրտի պատճառով խարույկներ են վառվում հենց փողոցներում։ Մի երկրում, որտեղ սովորաբար հունվարի միջին ջերմաստիճանը տատանվում է 15 աստիճանի սահմաններում, ջերմաստիճանը հասել է զրոյի։ Քաղաքը պատված էր թանձր մառախուղով։

«Սպասում եմ գնացքի դեպի Վարանասի քաղաք։ Շատ խիտ մառախուղի պատճառով տեսանելիությունը զրոյական է։ Սա կրիտիկական իրավիճակ է, իմ գնացքն արդեն երկու օր ուշացել է»,- ասել է մի քաղաքացի։

Գնացքներին սպասելիս մարդիկ գիշերում են կայարաններում։ Տեղի բժիշկների տվյալներով՝ միայն վերջին շաբաթվա ընթացքում ավելի քան հարյուր մարդ է մահացել մրսածությունից։

ԱՄՆ Ալաբամա նահանգի բնակիչները երեկ երեկոյան աշխատել են դուրս չգալ իրենց տներից։ Մահաբեր տորնադոն շրջել է բեռնատարներ և ավերել տներ։ Արդեն հայտնի է ինը զոհի մասին, այդ թվում՝ հինգ տարեկան երեխա։ Մոտ 2000 մարդ համարվում է անհետ կորած։

Հանգիստ չէ ԱՄՆ-ի արևմտյան ափին. հեղեղված է Կալիֆոռնիան։ Դեկտեմբերի վերջից հորդառատ անձրևներեն են, կարկուտ և փոթորիկ: 19 մարդ մահացել է։. Նրանց մեծ մասը մեքենայի կառավարումը կորցրած վարորդներ են։ Գրեթե վեց հազար մարդ լքել է իրենց տները։ Եվս 20 հազարը մնում է առանց էլեկտրականության։

Այսօր օդերևութաբաններն ակնկալում են հորդառատ անձրևներ և ձյան տեղումներ՝ քամու պոռթկումներով մինչև ժամում 100 կիլոմետր: Կալիֆոռնիան բնության նման հարվածի չի ենթարկվել վերջին 100 տարվա ընթացքում։