Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին. Լարսը փակ է

ՀՀ տարածքում փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար, իսկ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) կցորդիչով բենատարների համար փակ է, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:

«Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը (բուք է) փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: «Մեղրու սար» կոչվող հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար։ Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար:

Դժվարանցանելի է Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհը: Արագածոտնի և Սյունիքի մարզերում, Զորավան-Բուժական ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Տիգրանաշենի ոլորաններում, Ծաղկաձորի, Հրազդանի, Վանաձորի, Աշտարակի, Թալինի, Ապարանի, Արագածի, Գորիսի, Քաջարանի, Բերդի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Սևանի, Աշոցքի, Արթիկի, Գյումրիի տարածաշրջաններում, Արագածոտնի մարզում, «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Թալինի, Արագածի, Ապարանի տարածաշրջաններում և «Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է: Արագածի և Չարենցավանի և Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ՆԳՆ ՓԾ ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Փրկարար ծառայությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։