Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Եղեգիսում՝ «Ազատական» կուսակցության 17 ավագանու թեկնածուից 7-ը ինքնաբացարկ են տվել

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի նորընտիր ավագանու կազմը 15 անդամ է ունենալու։ Թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ 9 մանդատ ստացավ «Քաղաքացիական պայմանագիրը», իսկ «Ազատական» կուսակցությունը՝ 6 մանդատ։  Հետաքրքիր է, որ «Ազատական» կուսակցության 18 թեկնածուներից մեկը ինքնաբացարկ էր տվել մինչեւ քվեարկության օրը, իսկ քվեարկությունից հետո 17 թեկնածուից 7-ը ինքնաբացարկի դիմում են ներկայացրել ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։  Մանդատ ստացել են  Մամիկոն Սմբատյանը, Վարդան Վարդանյանը, Կարեն Հարությունյանը, Սաշա Ստեփանյանը, Քրիստինա Միքայելյանը, Վահե Բաբայանը։ Ընտրված ավագանու անդամներից ոչ մեկը չի աշխատում։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակից մանդատ են ստացել Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը, Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակից Նարեկ Մարտիորսյանը, «Հռիփսիմե» գյուղական ամբուլատորիայի  տնօրեն Զոյա  Մարտիրոսյանը, նույն կենտրոնի բուժքույր Սաթինե Մանուկյանը, Գողթանիկի դպրոցի տնօրեն Արգիշտի Նազարյանը, Աղնջաձորի դպրոցի օպերատոր Նարինե Ստեփանյանը, «Վահ-գալ» ՍՊԸ տնօրեն Արտուշ Հակոբյանը, Հրաչյա Պողոսյանն ու Վարդան Ղահրամանյանը։ Վերջին երկուսը ոչ մի տեղ չեն աշխատում։

Վայոց  Ձորի մարզի Արենի համայնքի ավագանու անդամի 15 մանդատից 13-ը տրվել է «Քաղաքացիական պայմանագրին», իսկ 2-ը՝ «Հանրապետություն» կուսակցությանը։

Կառավարող ուժից  մանդատներ են ստացել Արենի համայնքի ղեկավար  Հուսիկ Սահակյանը, նրա խոսնակ Մհեր Ասատրյանը, մանկավարժներ Վարդուհի Միրզոյանը, Վաչե Խաչատրյանը, Արմենուհի Ծատուրյանը, Նարինե Սմբատյանը, ընտանեկան բուժքույր Նեկտար Մարտիրոսյանը, էլեկտրամոնտյոր Գրիշա Ղազարյանը, անհատ ձեռնարկատեր Խաչիկ Գրիգորյանը եւ ոչ մի տեղ չաշխատող Մհեր Ալավերդյանը, Արթուր Կարապետյանը, Սեւակ Սամվելյանը։

«Հանրապետություն» կուսակցությունից մանդատ են ստացել Անուշավան Ավետիսյանն ու Օֆիկ Հակոբյանը։ Նրանք նույնպես ոչ մի տեղ չեն աշխատում։

Երկու համայնքում էլ իրավունքի ուժով համայնքի ղեկավար են ընտրվելու «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները․ Արենիում՝ Հուսիկ Սահակյանը, Եղեգիսում՝ Արթուր Ստեփանյանը։  Կառավարող ուժի օգտին Արենիում քվեարկել է ընտրողների 89,42 %-ը, իսկ Եղեգիսում՝56,86  %-ը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ