Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Եղել է ազատ քվեարկություն»․ Մամիջանյանն այն մասին, թե ՔՊ-ի թեկնածուին ինչու են ընտրել

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Յուրաքանչյուր պատգամավորի ցանկացած գաղտնի քվեարկություն չէ, որի դրդապատճառները ես կարող եմ ասել մամուլին, բայց վստահեցնում եմ ձեզ եւ մեզ ընտրողներին, որ ցանկացած քվեարկություն ունի իր խորը դրդապատճառները, որոնք, ցավոք կամ որոշ մարդկանց դեպքում՝ ի երջանկություն իրենց, չեմ կարող բարձրաձայն ասել»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով այն փաստին, որ օրերս «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից ոմանք կողմ են քվեարկել ՔՊ-ի առաջադրած ԲԴԽ անդամի թեկնածուին՝ ասաց խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Նա չցանկացավ բացահայտել իր քվեարկությունը, քանի որ այդ կերպ կբացահայտի նաեւ գործընկերների քվեարկությունը, ինչը հակասում է քվեարկության գաղտնիության ձեւաչափին։ «Եղել է ազատ քվեարկություն։ Չեմ ասում, թե միասնական դիրքորոշում չի եղել։ Ասում եմ, որ խմբակցությունն ազատ է թողել քվեարկությունը։ Մեր խմբակցությունն ապացուցել է, թե այս իշխանությանն ինչպես է վերաբերվում։ Ապացուցելու կարիք չունենք, որ իրապես ընդդիմադիր ենք։ Նորից եմ ասում, որ բոլոր փակագծերը չէ, որ կարող եմ բացել»,-շեշտեց նա։

Հարցադրմանն ի պատասխան, որ ձեր ընտրողները ՔՊ-ի թեկնածուի օգտին քվեարկելու համա՞ր են ձեզ ԱԺ գործուղել, թե իշխանությունից ազատվելու, Հայկ Մամիջանյանը նշեց․ «Մեր նպատակին՝ Փաշինյանին հեռացնել, չենք հասել եւ մեր հետագա գործունեությունը միտված է եղել հիմնական բանակցողին եւ վարչապետի պաշտոնը զբաղեցնողին փոխելուն։ Այստեղ ենք, որ, օրինակ, օտարերկրացի գործընկերների այցերի ժամանակ իշխանականները չասեն, թե մեր ժողովուրդը համաձայն է, որ Ղարաբաղից բոլոր զորքերը դուրս բերվեն։ Սա անհեթեթություն է, իսկ մենք իրական պատկերն ենք փոխանցում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ