Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Եղիսաբեթ II թագուհու ամենամյա ընդունելությունը Բալմորալ ամրոցում անսպասելիորեն չեղարկվել է

Մեծ Բրիտանիայում կրկին անհանգստացած են Եղիսաբեթ II-ի առողջությամբ: Անհանգստության պատճառ է դարձել Շոտլանդիայի Բալմորալ ամրոցում, որտեղ թագուհին անցկացնում է ամառը, տեղի բնակիչների համար նախատեսված ամենամյա ընդունելության չեղարկումը: The Mirror-ի տարածած լուրը ներկայացրել է «Գազետա ռու»-ն։

«Բալմորալում ավանդական ընդունելությունը սովորաբար ամրագրված է թագուհու օրակարգում և իսկական հաճույք է Էլիզաբեթ II-ի համար, քանի որ նա կարող է ողջունել տեղացիներին, ովքեր գալիս են իրեն այցելելու: Այն, որ արարողությունը չի կայանա իր ավանդական տեսքով, դառը հիասթափություն է առաջացրել շատերի մոտ»,-ասել է աղբյուրը։

Դիմավորման ավանդական արարողության փոխարեն թագուհու շոտլանդական նստավայրում այսօր՝ օգոստոսի 8-ին, տեղի կունենա «փոքր մասնավոր միջոցառում»։

Եղիսաբեթ II-ը ամեն տարի ողջունում էր տեղացիներին Բալմորալ ամրոցի դարպասների մոտ, բացառությամբ համաճարակի ժամանակաշրջանի: Արարողության շրջանակներում նա, մասնավորապես, ստուգայց է կատարում շոտլանդական զինվորական գնդերի շարքերում։