Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԵՀ ղեկավարը Զելենսկուն խոստացել է օգնել վերականգնել Ուկրաինայի էներգամատակարարումը

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Վլադիմիր Զելենսկու հետ զրույցում խոստացել է ակտիվացնել ԵՄ աջակցությունը Ուկրաինայի խաղաղ բնակչությանը էներգիայի և ջերմամատակարարման վերականգնման համար: ԵՀ մամուլի հաղորդագրությանն հղում է արել «ՌԻԱ նովոստի»-ն։

«Եվրամիության Արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգման կենտրոնի միջոցով Եվրահանձնաժողովն արդեն նախապատրաստում է անդամ երկրներից, ինչպես նաև անմիջապես Եվրահանձնաժողովի պահուստներից Ուկրաինա նշանակալի դոնորական բեռների հնարավորինս շուտ առաքում»,-ասվում է փաստաթղթում։

Խոսքը Լիտվայի, Լատվիայի և Ռումինիայի տրանսֆորմատորների և գեներատորների մասին է։
ԵՀ-ն աշխատում է նաև Լեհաստանում հատուկ կենտրոն ստեղծելու ուղղությամբ, որտեղից նախատեսվում է տարբեր պետություններից Ուկրաինային օգնություն հասցնել։