Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Եկեք չմոռանանք, որ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է. Ալեն Սիմոնյան

«Հայաստանը  բացասական է վերաբերվում դրան։ Եկեք չմոռանանք, որ Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ և հանդիսանում է պատասխանատվության գոտի»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է Հայաստանը վերաբերում այն հայտարարություններին, թե ադրբեջանական մաքսային կետ է տեղադրվելու Լաչինի միջանցքում, Հայաստանը թողնելո՞ւ է ադրբեջանական մինի հենակետեր տեղադրվեն այնտեղ։

Սիմոնյանը նշեց, որ  այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում ռուսական կողմի հետ և կրկնեց. «Դա ռուսական զորքերի պատասխանատվության գոտի է»։ 

Լրագրողի դիտարկմանը՝ ստացվում է Արցախն  ամբողջովին թողնված է  ռուս խաղաղապահներին, Հայաստանն  այս  առումով ոչինչ չպետք է անի՞, նա ասաց. «Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ բոլոր հարցերի պատասխանը կա։

Ինչ վերաբերում Հայաստանը  Արցախին թողնել է, կարծում եմ, այն բոլոր քայլեր, որոնք մինչ օրս արվել են, չպետք է նորից հնչեցնեմ, որպեսզի ևս մեկ անգամ ցույց  տամ, որ Հայաստանը որևէ պարագայում Արցախը չի թողել և չի էլ թողնելու»։