Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԵԽ-ն Հայաստանի դատական համակարգի վերաբերյալ զեկույց կհրապարակի

Չորեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 5-ին, Եվրախորհրդի Արդարադատության արդյունավետության հանձնաժողովը կհրապարակի նոր զեկույց, որը համեմատում է Եվրոպայի խորհրդի անդամ 44 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում դատաիրավական ոլորտում առկա իրավիճակը։

ԵԽ-ից Panorama.am-ին հայտնեցին, որ զեկույցը հիմնված է 2020 թ. տվյալների վրա։ Այն ներկայացնում է Եվրոպայի դատական համակարգերի վիճակի ընդհանուր պատկերը, ինչպես նաև առանձին երկրների մասով այնպիսի տվյալներ, ինչպիսիք են՝

.դատարանների, դատախազական ծառայությունների և իրավաբանական օգնության վրա ծախսվող բյուջեները,
.դատարանների արդյունավետությունը (գործերի հոսքը հաղթահարելու նրանց կարողությունը և գործը լուծելու համար անհրաժեշտ օրերի գնահատված թիվը),
. դատարանների թիվը մեկ շնչի հաշվով,
.դատավորների/դատախազների/փաստաբանների թիվը մեկ շնչի հաշվով,
. դատավորների և դատախազների աշխատավարձերը կարիերայի սկզբում և վերջում,
. գենդերային հավասարությունը դատական ոլորտում
. ՏՀՏ կիրառումը դատական ոլորտում։