Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի մինչև 60%-ը տուժել է երաշտից

ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի մոտավորապես 60%-ն այս տարի զգալու է երաշտի հետևանքները, որոնք սրվում են անոմալ շոգի պատճառով: Այդ մասին չորեքշաբթի օրը հայտնել է Axios պորտալը՝ վկայակոչելով Եվրոպական Copernicus մթնոլորտի մոնիթորինգի ծառայությանը։

«Երաշտը, զուգորդված բարձր ջերմաստիճանի հետ, հանգեցնում է հրդեհների վտանգի ավելացմանը՝ անձրևի բացակայության և բուսածածկի չորացման պատճառով»,-ծառայության տարածած հաղորդագրությունը մեջբերել է «Ինտերֆաքս»-ը:

Միաժամանակ Եվրամիության երկրները՝ Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան և Նիդեռլանդները, բախվում են ջրի պակասի հետ: Նման պայմանները բացասաբար են անդրադառնում գյուղատնտեսության, էներգետիկայի և գետային նավարկության վրա։

Մեծ Բրիտանիայի օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ Անգլիայի հարավում և արևելքում գրանցվել է ռեկորդային շոգ հուլիսը: Օդերևութաբանները կանխատեսում են, որ չոր եղանակը կտևի մինչև հոկտեմբեր։