ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիության եւ Յոթի խմբի (G7) երկրները սառեցրել են ռուսաստանցի ձեռնարկիչների 30 միլիարդ եվրոյի ակտիվներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 30-ին հայտարարել Է արդարադատության հարցերով եվրակոմիսար Դիդիե Ռեյնդերսը՝ Մադրիդում հանդես գալով «Նոր Էկոնոմիկա» համաժողովում:

«Այս ժամանակամիջոցում հաջողվել Է սառեցնել օլիգարխների 14,6 միլարդ եվրո (միջոցներ) Եվրոպայում,- ճշտել Է նա:- G7-ի հետ մեկտեղ դա 30 միլիարդ եվրո Է»: «Իսկ Ռուսաստանի Կենտրոնական բանկի պահուստներից բռնագրավված Է 300 միլիոն եվրո»,- պնդել Է եվրակոմիսարը: Ինչպես ճշտել Է Ռեյնդերսը, Իսպանիայում սառեցվել Է ՌԴ-ի ձեռնարկիչների 41 միլիոն եվրոյի ակտիվեր: «(ԵՄ-ի) մեկ կամ երկու պետություններում չի սառեցվել ոչ մի ակտիվ,- հավելել Է նա:- Օրինակ՝ մենք տեղեկատվություն ենք ստացել, որ Հունգարիայում սառեցվել են 3 հազար եվրոյի (ակտիվներ), դա շատ տարօրինակ Է», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նման նյութեր