Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիությունը հրապարակել է հակառուսական պատժամիջոցների նոր` 8-րդ փաթեթը, որը հրապարակվել է ԵՄ պաշտոնական կայքում։

«Նոր փաթեթն արձագանքում է Ռուսաստանի կողմից շարունակական էսկալացիային և անօրինական պատերազմին ընդդեմ Ուկրաինայի, այդ թվում՝ ուկրաինական տարածքի ապօրինի բռնակցմանը՝ հիմնվելով կեղծ «հանրաքվեների» վրա, լրացուցիչ զորքերի հավաքագրմանը և բացահայտ միջուկային սպառնալիքներին», – նշված է հաղորդագրությունում։

Պատժամիջոցները ներառում են տնտեսական սահմանափակումներ և անձնական սահմանափակումներ: Մասնավորապես, նոր փաթեթը նախատեսում է արգելել ռուսական նավթի ծովային փոխադրումները երրորդ երկրներ՝ սահմանված գնի շեմից բարձր արժեքով։ Նախատեսվում է, որ նավթի գների սահմանաչափը կներդրվի դեկտեմբերի 5-ից, իսկ նավթամթերքի համար՝ 2023 թվականի փետրվարի 5-ից։

Ընդլայնվում է նաև Ռուսաստանից պողպատե արտադրանքի, տրանսպորտային միջոցների, փայտի, թղթի, կոսմետիկայի, ոսկերչական իրերի, մեքենաների, քիմիական նյութերի, պլաստիկի և ծխախոտի արտահանման և ներմուծման արգելքը։

Փաթեթը ներառում է 7 միլիարդ եվրոյի ներմուծման արգելք, որի նպատակն է կրճատել Ռուսաստանի եկամուտները։

Բացի դրանից, սահմանափակող միջոցները նախատեսում են արգելել ԵՄ երկրների քաղաքացիներին ղեկավար պաշտոններ զբաղեցնել որոշ ռուսական պետական ընկերություններում։