Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԵՄ-ն կոչ է արել անհապաղ հետաքննել հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ հետաքննել տարածված տեսանյութը, որում ադրբեջանցի զինծառայողները հայկական մարտական հենակետում դաժանաբար գնդակահարում արդեն իսկ գերի հանձնված հայ զինծառայողներին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բրյուսելում մամուլի ասուլիսի այս մասին ժամանակ հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։

«Մենք կոչ ենք անում անհապաղ հետաքննություն անցկացնել համապատասխան մարմինների կողմից։ Այն տեսանյութը, որը ցույց է տալիս, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները մահապատժի ենթարկում հայ զինվորներին, պետք է հետաքննվի Ադրբեջանի իշխանությունների կողմից»,-ասել է նա:

Ստանոյի խոսքով՝ եթե հետաքննության արդյունքները ապացուցեն տեսանյութի իսկությունը, ապա դա ռազմական հանցագործություն է և միջազգային իրավունքի ակնհայտ խախտում:

«Նման հանցագործությունը պետք է դատապարտվի», – հավելել է նա:

Հոկտեմբերի 2-ին ադրբեջանական տելեգրամյան ալիքներում հրապարակվեց մի տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները հայկական մարտական հենակետում դաժանաբար գնդակահարում արդեն իսկ գերի հանձնված հայ զինծառայողներին։