Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԵՄ-ում առաջարկել են արգելել սմարթֆոնների արտահանումը Ռուսաստան

Եվրամիության նոր պատժամիջոցների փաթեթը կարող է արգելել մի շարք ապրանքների, այդ թվում՝ սմարթֆոնների, ռադիոտեղորոշիչ սարքերի, լազերային սարքավորումների և ռուս հաճախորդներին ՏՏ ծառայությունների մատուցումը Ռուսաստան: Այս մասին հայտնել է EUobserver-ը՝ վկայակոչելով Բրյուսելում տարածված փաստաթուղթը։

«Իզվեստիա.ռու»-ի փոխանցմամբ, ԵՄ-ն առաջարկել է արգելել Եվրոպայից և ԱՄՆ-ից կանխիկ թղթադրամների ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն, անշարժ գույք վաճառել ռուսներին և արգելել լոբբիստական ընկերությունների կամ ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսավորումը, որոնք գրանցված են ԵՄ-ում։

Բացի այդ, առաջարկը տարածվում է ռուսական հեռուստաալիքների արգելքի և լրատվական ռեսուրսների կայքերին հասանելիության սահմանափակման վրա:

Պատժամիջոցների ընդլայնման առաջարկը համատեղ փաստաթղթում կազմել են Լեհաստանը, Էստոնիան, Լատվիան, Լիտվան և Իռլանդիան։

Ավելի վաղ «Ռիա Նովոստի»-ն հայտնել էր, որ պատժամիջոցների ութերորդ փաթեթը կարող է ընդունվել սեպտեմբերի 28-ին։