Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԵՄ-ում վառելիքի պակաս կա. գները կարող են կրկնակի թանկանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիության երկրները 6-8 ամսից կարող են բախվել նավթամթերքների պակասի ու դրանց գների կրկնակի բարձրացման հետ առնչվել: Այս մասին գրում է ռուսական «Ведомости» լրատվակնն ու հաղորդում՝ հղում անելով Ռուսաստանի Էներգետիկայի նախարարության Ռուսաստանի էներգետիկ գործակալությանը:

Ըստ Եվրոպական ծառայության վիճակագրական ծառայության տվյալների՝ սեպտեմբերի 19-ի տվյալներով՝ ԵՄ-ում 1 լիտր բենզինի միջին գինը կազմել է 1.76 եվրո, 1 լիտր դիզելինը՝ 1.8 եվրո։ ԵՄ-ում բենզինի արժեքը փետրվարի համեմատ, երբ սկսվել է ռուս-ուկրաինական պատերազմը, աճել է 2.9%-ով, դիզելային վառելիքը թանկացել է 15.4%-ով։

Նշենք, որ մարտի սկզբին էր Bloomberg-ն էր գրել, որ Գերմանիայում բենզալցակայաններում դիզվառելիքը 15 տարվա մեջ առաջին անգամ գերազանցել է բենզինի արժեքը։

Բրիտանական The Sun թերթը հուլիսին գրել էր, որ բենզինի գների բարձրացման պատճառով Մեծ Բրիտանիայի բնակիչների առնվազն 10%-ը հրաժարվել է արձակուրդային ծրագրերից, իսկ վարորդների ավելի քան 12%-ը, ըստ հրապարակման, դադարել է մեքենայով աշխատանքի գնալ:

Սևակ Վարդումյան