Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Էն, որ Սարի թաղում մարդու աչք էիք հանում, էդ լա՞վ էր, չե՛ք հիշում». Արփի Դավոյանը՝ ընդդիմադիրներին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Այսօր ԱԺ նիստում քննարկվում էր «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել ներքին գործերի նախարարություն: Ընդդիմադիրները կասկածներ հայտնեցին, թե ՔՊ-ն բարեփոխում է անում: Հիշեցրին, թե ինչ բռնություններ է գործադրել ոստիկանությունը քաղաքացիների նկատմամբ, ինչպես են կեղեքել ոստիկանական բաժիններում:

ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանն իր ելույթում արձագանքեց նրանց. «Ոստիկանական վայրագություններ, կեղեքումներ, անընդհատ նմանատիպ մակդիրներ եք օգտագործում: Էդ ո՞վ է ում կեղեքել, ախր չե՞ք ամաչում: Որ տարիներով հետ դառնանք ու տեսնենք իրականում ոստիկանությունը ոնց էր կեղեքում, հաստատ մենք ավելի շահեկան դիրքերում կլինենք: Անընդհատ շահարկելով, շահարկելով… Որեւէ մեկը չեկավ ու այս ամբիոնից չասեց, որ գլուխ է խոնարհում այն ոստիկան տղաների առջեւ, որոնք հայրենիքի պաշտպանության համար զոհվել են: Որեւէ մեկդ դա չհիշեցիք, մենակ հիշեցիք, որ ոստիկանները 2018 թվից այս կողմ…ի՞նչ է եղել 18  թվից այս կողմ, մի հատ 18 թվից այն կողմը նայեք՝ փշալարերով պատել էիք երկիրը: Ալեն Սիմոնյանը Մարտի 1-ը հիշեց, բայց ինչի՞ մենակ Մարտի 1: Էն, որ Սարի թաղում մարդու աչք էիք հանում, էդ լա՞վ էր, չե՛ք հիշում: Կեղեքե՜լ, վայրագություննե՜ր, գնացին, ծեծեցի՜ն, ջարդեցի՜ն: Դո՛ւք էիք հարձակվում  ոստիկանների վրա, այդ մարդիկ ինչքան կարողանում էին՝ իրենց կոռեկտ էին պահում: Որ ԱԺ պատգամավորը ոստիկանի գլխից գլխարկը պոկում էր, հետո հարձակվում էիք վրան, վազվզում էիք, ինչ-որ բաներ էիք անում, ոստիկանները եթե համարժեք ուժ կիրառեին, գալու էիք այստեղ ասեիք՝ կեղեքեցին, սպանեցի՜ն: Վերջացրե՛ք: Կարեւորագույն ռեֆորմ ենք անում»:

ՔՊ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն էլ ելույթում ասաց, թե ընդդիմադիրների ներքին մաղձը թույլ չի տալիս, որ նախագծերի բովանդակային քննարկման անցնեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ