Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ընդդիմությունը դեմ քվեարկեց 2023 թվականի պետական բյուջեի նախագծին

Ազգային ժողովը 66 կողմ, 28 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։ Դեմ քվեարկեցին նիստին ներկա ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների անդամները։ 

ԱԺ-ն 65 կողմ, 6 դեմ, 22 ձեռնպահ ձայների հարաբեակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց ՔՊ-ական պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանի, Հերիքնազ Տիգրանյանի, Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացված «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։

65  կողմ, 28 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ կառավարություն կողմից ներկայացրած «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն և  լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։

Կառավարության կողմից ներկայացված «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 65 կողմ, 28 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

63 կողմ, 29 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

68 կողմ, 5դեմ, 22 ձեռնպահ  ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՔՊ-ական պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Վլադիմիր Վարդանյանի, Արփինե Դավոյանի «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։

65 կողմ, 29 ձեռնպահ  ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

Կողմ 65, դեմ 5, ձեռնպահ 24. ԱԺ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։

ԱԺ-ն 65 կողմ, 5 դեմ, 24 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

65 կողմ, 5 դեմ, 23 ձեռնպահ. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքերի նախագծերի փաթեթը։

65 կողմ, 5 դեմ, 23 ձեռնպահ. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքերի նախագծերի փաթեթը։

65 կողմ, 29 դեմ.  ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց  կառավարության կողմից ներկայացած «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։