Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ընթանում է սողացող պատերազմ և շղթայական դավաճանություն Հայաստանի և Արցախի իշխանությունների կողմից․ Արթուր Ղազինյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է․

«Ամեն բան պարզ է. ընթանում է սողացող պատերազմ և շղթայական դավաճանություն Հայաստանի և Արցախի իշխանությունների կողմից:

Հայաստանի իշխանությունը ձեռքերը լվացել է և Բերձորի հանձնման գործընթացին ընդհանրապես չի միջամտում, չի մեկնաբանում, բացատրում ու արդարացնում:

Նույնիսկ այլընտրանքային ճանապարհի իր հատվածը չի կառուցել՝ քաջատեղյակ լինելով գործող ճանապարհն ու այնտեղի բնակավայրերը թշնամուն նվիրելու պարտավորության մասին:

Բայց մեկ բան չեմ հասկանում. ինչու՞ են Արցախի իշխանություններն ակտիվ այս գործընթացում, ինչու ե՞ն նրանք իրենց վրա վերցնում այս ծանր պատմական բեռն ու պատասխանատվությունը:

Միթե՞ չեն հասկանում, որ շատ շուտով, կառավարության հերթական նիստին անմեղ հայացքով հայտարարելու է, որ ինքը դեմ էր, չէր ցանկանում հանձնել, նույնիսկ ճանապարհի շինարարությունը չէր սկսել:

Ասելու է, որ Բերձորն ու Աղավնոն Արցախի իշխանություններն են հանձնել՝ ադրբեջանցիների ու ռուսների հետ համատեղ:

Պատրաստ ե՞ն իրենց հասցեին լսել այս մեղադրանքները: Կարծում եմ այո, պատրաստ են:
Բայց հանուն ինչի՞ն

Այստեղ առաջանում են շատ կարևոր հարցեր.

- ինչ ե՞ն դրա դիմաց ադրբեջանից ստացել Արցախի իշխանությունները,
- ինչու ե՞ն այդքան ջանում հայկական բնակավայրերը հանձնել անվնաս՝ ապրելու համար պիտանի վիճակում,
-ովքեր ե՞ն ապրելու հայերի ձեռքով կառուցած տներում և ու՞մ համար են այդքան հոգ տանում Արցախի իշխանությունները:

Ես ունեմ այս հարցերի պատասխանները, բայց ներկա փուլում կխուսափեմ դրանք բարձրաձայնելուց:
Ժամանակն ամեն ինչ ու ամեն մեկին կդնի իր իսկական տեղը . . .»։