Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ընտրողների մասնակցության բարձր ցուցանիշ՝ Տավուշի մարզի Բերդ համայնքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Տավուշի մարզի Բերդ համայնքում այսօր՝ սեպտեմբերի 25-ին ընթանում են ավագանու անդամի համամասնական ընտրակարգով ընտրություններ։ Տավուշի մարզի Թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ 14։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 6211 քաղաքացի, ինչը կազմում է ընտրողների 27․62 %-ը։

«Սա իսկապես մասնակցության բարձր ցուցանիշ է։ Ուզում եմ տեղեկացնել նաև, որ միջադեպեր ևս չեն գրանցվել»,-հավելեց Սարգսյանը։

Հիշեցնենք, որ սահմանամերձ Բերդ համայնքում առաջադրվել է 1 կուսակցություն և 2 դաշինք։ Ընտրապայքարում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Զորավոր համայնք» և «Արժանապատիվ սերունդ» դաշինքները։

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ