Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Երբ է անհրաժեշտ դիմել օրթոպեդ-վնասվածքաբանի

Նախնական խորհրդատվության ժամանակ բժիշկը ձեզ մանրամասն կհարցնի բոլոր ախտանիշների մասին, կանցկացնի տեսողական հետազոտություն և անհրաժեշտության դեպքում կնշանակի լրացուցիչ հետազոտություններ։ Բուժման ծրագիրն ընտրվում է անհատական՝ հաշվի առնելով ձեր օրգանիզմի առանձնահատկությունները:

Պրոֆեսոր Արմեն Չարչյանը մանրամասնում է՝ օրթոպեդիկ հիվանդությունները կարող են դրսևորվել հետևյալ ախտանիշներով.

• հոդացավ և ճռռոց հոդերում


• ցավ շարժման ժամանակ, շարժումների սահմանափակում
• բորբոքում, այտուց, հոդերի կարմրություն։

Անհրաժեշտ է դիմել օրթոպեդ-վնասվածքաբանի, եթե  առկա են ներքոնշյալ հիվանդությունները կամ վնասվածքային հետևանքներ.

• արթրիտ, արթրոզ


• հոդախախտ և բորբոքումներ
• կեցվածքի խանգարումներ (սկոլիոզ, կիֆոզ)
• կրնկոսկրի գերաճ, հարթաթաթություն, ծուռթաթություն
• ռևմատիզմ, ռևմատոիդ արթրիտ, հոդատապ։

Բժիշկը հիշեցնում է՝ օրթոպեդիկ հիվանդություններն ավելի արագ և հեշտ են բուժվում վաղ փուլում, երբ դեռ վիրահատության կարիք չկա: