Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Երբ նիստ կանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և ում մանդատ կտա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս պահի դրությամբ Ազգային ժողովի նախագահի ստորագրությամբ չորս արձանագրություն է ստացել, որ վերաբերում է պատգամավորներից մանդատը վերցնելուն: Նրանք բոլորն էլ «Հայաստան» խմբակցության պատգամավոր են՝ Արամ Վարդևանյանը, Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիարոկոսյանը: Վերջին երեքը, նշենք, ԱԺ-ում ու «Հայաստան» դաշինքում գործունեությունը դադարեցրած «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամներ են:
ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանն ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահի դրությամբ՝ նոտարական հաստատումով «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի 4 անձի ինքնաբացարկի դիմում են ստացել: «Ռոբերտ Հայրապետյանը, Ռուբեն Մելքոնյանը, Սայաթ Շիրինյանը, Ռիմա Ղազարյանն ու Մարիա Պետրոսյանն ինքնաբացարկի դիմումով՝ հրաժարվել են մանդատ վերցնել»,- նշեց Ղուկասյանը:

Ղուկասյանը նշեց նաև, որ Արամ Վարդևանյանի արձանագրության ժամկետը դեկտեմբերի 9-ին է լրանում, ու մինչ այդ կամ այդ օրը ԿԸՀ-ն նիստ կանի ու Վարդևանյանին փոխարինող պատգամավորին (ըստ երևույթին՝ Մհեր Սահակյանին) մանդատ տալու արձանագրություն կկազմի:

Ըստ «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի՝ պատգամավորական մանդատ կարող են ստանալ Մհեր Սահակյանը, Արփինե Վարդանյանը, Արման Ղազարյանը և Դավիթ Սահակյանցը:

Սևակ Վարդումյան