Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Երբ Փաշինյանն այցելեց Փարիզ, մենք այդ ժամանակ էլ հայտնել ենք մեր մերժումը: Այդ ժամանակ ձերբակալվեցինք եւ մեկուկես օր անցկացրինք ոստիկանությունում. Նժդեհ Գարագավորյան. «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հարցազրույց Ֆրանսիայի «ՀՅԴ նոր սերունդ» երիտմիության ատենապետ Նժդեհ Գարագավորյանի հետ, ում մուտքը Հայաստան ՀՀ իշխանությունների կողմից արգելվել է:

Վերջին անգամ ե՞րբ եք եղել Հայաստանում:

– Վերջին մեկուկես տարում 4 անգամ եղել եմ: Ամռանը մոտ երեսուն հոգանոց երիտասարդների խումբ բերեցինք Արցախ, բոլորը, լինելով առաջին անգամ, սիրահարվեցին Արցախին: Երկրորդ անգամ նոր տարին նշել եմ Ստեփանակերտում: Եղել եմ Ասկերանում, Մարտունիում, Անդրանիկ Չաուշյանի օջախում՝ Աղավնոյում, որն արդեն էլ չունենք: Հետո եղել եմ մարտին, ապրիլին, երբ փակվել էր Արցախի գազամատակարարումը: Ես այստեղից գումար հավաքեցի եւ 650 գազի բալոններ բաժանեցի Արցախի գյուղերի անապահով բնակիչներին: Չորրորդ անգամ եղել եմ եւ մասնակցել եմ դիմադրության շարժմանը:

Գուցե դրա համար էլ դարձել եք անցանկալի ա՞նձ:

– 2021-ին, երբ Փաշինյանն այցելեց Փարիզ, մենք այդ ժամանակ էլ հայտնել ենք մեր մերժումը, մեր վերաբերմունքը: Այդ ժամանակ ձերբակալվեցինք եւ մեկուկես օր անցկացրինք ոստիկանությունում: Բայց դրանից հետո չորս անգամ եղել եմ Հայաստանում եւ դուրս եմ եկել: Կարծում եմ, արգելքի պատճառն ավելի շատ այլ է…

Նաիրա ՎԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: