Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Էրդողան. Պուտինը հանրաքվեներից հետո «կանի այն, ինչ ծրագրել է»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Անկարային խնդրել է ազդել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի վրա ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում անցկացվող հանրաքվեների հարցում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Rbc.ru-ն հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին, գրում է, որ Էրդողանը խոստացել է այս հարցը քննարկել Պուտինի հետ սեպտեմբերի 29-ին կայանալիք հեռախոսազրույցում։

Նա, սակայն, նշել է. «Պուտինը, որին ես ճանաչում եմ, կանի այն, ինչ ծրագրել է»։ Էրդողանը «կցանկանար, որ հանրաքվեներ չլինեն», սակայն, նրա կարծիքով, այս հարցը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով։

Հիշեցնենք, որ հանրաքվեն անցկացվել է սեպտեմբերի 23-ից 27-ը։ Խերսոնի մարզում, ըստ պաշտոնական տվյալների, Ռուսաստանին միանալու օգտին է քվեարկել բնակիչների 87%-ը, մյուս երեք շրջաններում՝ ավելի քան 90%-ը։