Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Էրդողանը չի բացառում մոտ ապագայում Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորումը

Թուրքիան չի բացառում մոտ ապագայում Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորումը։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին ասել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մոտ ապագայում, ինչպես սկսվեց Եգիպտոսի հետ կապված գործընթացը, նույն կերպ կարող է սկսվել նաև Սիրիայի հետ։ Քաղաքականության մեջ դժգոհություններ չեն լինում»,- ասել է պետության ղեկավարը։

Միաժամանակ, Թուրքիայի ղեկավարը նշել է, որ ոչ ոք չի կարող խանգարել Անկարային՝ ապահովելու իր սահմանների անվտանգությունը։

Անցած շաբաթվա վերջին թուրքական բանակը Սիրիայի հյուսիսում և Իրաքում օդային գործողություն է իրականացրել երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության սիրիական թևի դեմ։ Էրդողանն այն հաջող է անվանել և չի բացառել, որ դրան կհաջորդի նաև ցամաքային գործողությունը։ Ռուսաստանի ԱԳՆ-ում նախազգուշացրել են, որ դա կարող է մեծացնել լարվածությունը տարածաշրջանում և հանգեցնել ահաբեկչական ակտիվության աճի: