Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Էրդողանը դատի է տվել Գերմանիայի Բունդեսթագի փոխխոսնակին

Թուրքիայի նախագահը դատի է տվել Գերմանիայի Բունդեսթագի փոխխոսնակ Վոլֆգանգ Կուբիցկիին, ով Ռեջեփ Թայիփ Էրդողանին «կոյուղու առնետ» է անվանել։ 1tv.ge-ի հաղորդմամբ, Թուրքիայի նախագահի փաստաբանը բողոք է ներկայացրել Գերմանիայի դատախազություն՝ վիրավորանքի և զրպարտության համար։

Էրդողանի փաստաբանի խոսքով, Կուբիցկին գիտի, որ Էրդողանի հետ կապված «կոյուղու առնետ» արտահայտությունը «քրեական հանցագործություն է»։

Գերմանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Բունդեսթագի փոխխոսնակի վիրավորական հայտարարությունների պատճառով Թուրքիան իր մոտ է կանչել Գերմանիայի դեսպանին։

Ներքին Սաքսոնիայում կուսակցական քարոզարշավի ժամանակ Կուբիցկին քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ փախստականների ճգնաժամի կապակցությամբ: Կուբիցկին Էրդողանին անվանել է «կոյուղու առնետ» և մեղադրել Թուրքիայի կառավարությանը հաջորդ միգրացիոն ճգնաժամը միտումնավոր հրահրելու մեջ։