Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Էրդողանը Պուտինին առաջարկել է Զելենսկու հետ հանդիպում անցկացնել Թուրքիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք պատրաստ են հարթակ դառնալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպման համար։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ գործակալությունը։

«Չնայած դժվարություններին, համոզված եմ, որ ուկրաինական ճգնաժամը կկարգավորվի բանակցային սեղանի շուրջ։ Ես ևս մեկ անգամ Պուինին հիշեցրի, որ մենք կարող ենք անցկացնել նրա հանդիպումը Զելենսկու հետ», -ասել է թուրք առաջնորդը։

Էրդողանը նաև ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է զարգացնել երկխոսությունը Սևծովյան հարևանի՝ Ռուսաստանի հետ, բոլոր ոլորտներում, որպեսզի ներդրում ունենան տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։