Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Էրդողանի խոսնակը ՀՀ-ի հետ սահմանների մասնակի բացումը կրկին կապել է հայ-ադրբեջանական գործընթացի հետ. ermenihaber.am

Թուրքիայի նախագահի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը թուրքական «A Haber» հեռուստաալիքի եթերում պատասխանել է նաև ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման մասին հարցին:

Լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք հայ-թուրքական գործընթացը դանդաղել է վերջին շրջանում, ինչին ի պատասխան՝ Քալընը նախ հիշեցրել է Պրահայում ՀՀ վարչապետի ու Թուրքիայի նախագահի հանդիպման մասին, ասելով. «Դա այս գործընթացի ամենակարևոր հանդիպումներից մեկն էր: Մեր հատուկ ներկայացուցիչները՝ դեսպան Քըլըչը և իր գործընկեր Ռուբինյանը այս թեմաները կանոնավոր կերպով քննարկում են: Մեր ԱԳ նախարարն էլ իր գործընկերոջ հետ շարունակում է խոսել այս թեմայի շուրջ»:

Թուրքիայի նախագահի խոսնակի տեղակացմամբ՝ հանդիպման ժամանակ կամուրջի վերանորոգման, սահմանը բացվելու ժամանակ անցուդարձի վերահսկողության, մաքսային վերահսկողության և նմանատիպ այլ թեմաների վերաբերյալ տեխնիկական նախապատրաստության ուղղությամբ աշխատանք է տարվել: «2 կողմում էլ արվել են այդ աշխատանքները: Նույնիսկ մերոնք գնացել հակառակ կողմում միասին հաց են կերել: Այս տեսանկյունից հանգիստ կարող ենք ասել, որ դրական գործընթաց է իրականանում: 3-րդ երկրների քաղաքացիների, դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց անցումները թույլատրելը մոտակա ժամանակում հնարավոր իրականացվելիք քայլեր են»,- ասել է Թուրքիայի նախագահի խոսնակը, սակայն կրկին անգամ բոլոր այս քայլերի իրականացումը կապել է հայ-ադրբեջանական գործընթացի հետ:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: