Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Էրդողանն ու Շարիֆը Ստամբուլում թողարկել են թուրքական արտադրության պակիստանյան կորվետը

Պակիստանի վարչապետ Շահբահ Շարիֆը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել են Պակիստանի ռազմածովային ուժերի պատվերով Ստամբուլում կառուցված MILGEM նախագծի PNS Khyber կորվետի ջուրն իջեցնելու արարողությանը: Gulf News-ի տարածած լուրին անդրադարձել է «Գազետա ռու»-ն:

Սա Պակիստանի կողմից պատվիրված չորս նավից երրորդն է։ Ada դասի կորվետների կառուցման պայմանագիրը թուրքական պետական ASFAT կոնցեռնը ստորագրել է 2018 թվականին, գործարքը կազմել է 1,5 մլրդ դոլար։

Նախագծի առաջին նավը՝ PNS Babur, գործարկվել է 2021 թվականի օգոստոսին, Ստամբուլի նավաշինարանում։ Երկրորդը ՝ PNS Badr - 2022 թվականի մայիսին Կարաչիի նավաշինարանում, որտեղ կառուցվում է չորրորդ կորվետը ՝ PNS Tariq:

Շարիֆի խոսքով՝ նախագիծը «մեր եղբայրական երկրների» պաշտպանական խորը համագործակցության օրինակ է։

Նա կոչ է արել մեծացնել ռազմական արտադրանքի արտադրությունը երկու երկրներում՝ պակիստանա-թուրքական պաշտպանական գործընկերությունն ամրապնդելու համար։