Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Երևան-Սևան ճանապարհին երեք մեքենաներ բախվել են իրար

Օգոստոսի 7-ին, ժամը 16։39-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

ԱԻ նախարարության հաղորդմամբ, պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz C300» (վարորդ՝ Ժ․ Ա․), «Mercedes-Benz E» (վարորդ՝ Թ․ Մ․) և «Opel Zafira» (վարորդ՝ Վ․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz E» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ․ Մ․-ին (ծնված 1994 թ.) քաղաքացիները դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Փրկարարները «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կ․ Մ․-ին (ծնված 1979 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազաբալոնների փականները։

Տուժածներ Վ. Մ․-ն և Կ. Մ․-ն հոսպիտալացվել են «Աբովյան» ԲԿ, այնուհետև Կ․ Մ․-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսաավորիչ» ԲԿ։ Վերջիններիս առողջական վիճակը գնահատվել է բավարար: