Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Երևանը երբեք չի խոսել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Ալեն Սիմոնյանը՝ Մոսկվայում

Հայաստանը երբեք չի խոսել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, սակայն Երևանը մտահոգված է հանրապետության նկատմամբ կազմակերպության վերաբերմունքով։ Ռիա նովոստիի հաղորդմամբ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և ՀԱՊԿ ԽՎ տասնհինգերորդ լիագումար նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ադրբեջանն ամեն օր խախտում է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով մարդիկ են զոհվում։ ՀԱՊԿ-ի որոշակի պասիվությունը, ինչպես նաև մեր որոշ դաշնակիցների պաշտոնական հայտարարությունները պատճառ են դարձել, որ Հայաստանում հասարակական տրամադրությունները զգալի փոփոխությունների ենթարկվեն»,-  նշել է Սիմոնյանը։

Նա նաև նշել է. «Մենք երբեք ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարություններ չենք արել, ասել ենք, որ ՀԱՊԿ-ը լքում է տարածաշրջանը, ինչը մեզ շատ մտահոգում է։ Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի տարածքը ՀԱՊԿ-ի համար հավասար ռազմավարական նշանակություն չունի, այն դեպքում, երբ մեծ ուշադրություն է դարձվում արևելաեվրոպական տարածաշրջանին և Կենտրոնական Ասիային», - նշել է ԱԺ նախագահը։