Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Եռաբլուրից ուժի գործադրմամբ բերման ենթարկված 3-րդ ծնողն է տուժող ճանաչվում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ՀՀ անկախության տոնի օրը Եռաբլուրում զոհված զինծառայողների՝ ոստիկանության կողմից ուժի կիրառմամբ բերման ենթարկված ծնողները տուժող են ճանաչվել եւ հարցաքննվում են։ Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում քիչ առաջ հայտնեց ծնողների փաստաբան Վահան Հովհաննիսյանը, հենց այս պահին էլ հարցաքննությունը շարունակվում է։ «3-րդ ծնողն է հարցաքննվում, նա տուժող է ճանաչվել։ Տուժողների թիվը երեքը չէ, շատ են, բայց այս պահին առայժմ երրորդն է։ Մնացած գործողությունները կլինեն վաղը՝ դատաբժշկական փորձաքննություն եւ մյուս ծնողների հարցաքննությունները»,-տեղեկացրեց Վահան Հովհաննիսյանը։ Միջադեպի օրը, հիշեցնենք, նա հայտնել էր, որ ծնողների մի մասը մարմնական վնասվածքներ է ստացել։

Սեպտեմբերի 21-ին վաղ առավոտյան, երբ ծնողները Եռաբլուրում էին եւ փորձում էին թույլ չտալ Փաշինյանի մուտքը, ոստիկանությունը բիրտ ուժ կիրառելով ու մարմնական վնասվածքներ հասցնելով՝ նրանց հեռացրեց տարածքից։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ