Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Եռաբլուրում թաղվածները ոչ մեկի սեփականությունը չեն՝ բոլորինն են»․ Անդրանիկ Քոչարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Այս պատերազմից հետո Եռաբլուրում թաղված մեր պահապան հրեշտակների թվաքանակն ավելացավ։ Եռաբլուրում թաղվածները ոչ մեկի սեփականությունը չեն՝ բոլորինն են։ Այդտեղ մեր զավակներն են, զինվորները։ Մեր դարպասները սկսվում են սահմանից եւ Եռաբլուրից»,-ԱԺ 8-րդ գումարման 4-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր հայտարարեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Դրա համար ոչ մեկի առաջ չպետք է փակվեն Եռաբլուրի դռները։ Այդ պատճառով ամեն մեկս պարտք ունենք Եռաբլուրին վերադարձնելու՝ լուռ սիրել հայրենիքը մտքով, հոգով, գործով․․․Հայրենիքի համար աշխատել, ստեղծել ու արարել է պետք․․․»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին վաղ առավոտյան, երբ ծնողները Եռաբլուրում էին եւ փորձում էին թույլ չտալ Փաշինյանի մուտքը, ոստիկանությունը բիրտ ուժ կիրառելով ու մարմնական վնասվածքներ հասցնելով՝ նրանց հեռացրեց տարածքից։ Ծնողները տուժող են  ճանաչվել։ Կատարվածի վերաբերյալ ծնողների դիրքորոշումը՝ այստեղ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ