Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Եռաբլուրում» զոհվածների ծնողներին բռնության գործադրմամբ բերման ենթարկելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. «Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում զոհվածների ծնողներին բռնության գործադրմամբ բերման ենթարկելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ոստիկանների կողմից լիազորություններն անցնելու հատկանիշներով.

ՀՀ քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով։